Mazda-ն Հյուսիսային Ամերիկայից հետ է կանչում 35 հազար Mazda 6 ավտոմեքենաներ. պատճառը սարդերն են, որոնք կարող են տեղավորվել մեքենաների շարժիչների մեջ։ Այս մասին հայտարարել է ամերիկյան գրասենյակի մամուլի քարտուղար Ջերեմի Բարնսը։
Թափանցելով ավտոմեքենայի մեջ՝ սարդերը վառելիքի բակի վենտիլիացիոն փողերում սարդոստայն են հյուսում, ինչի հետեւանքով կարող է մեքենային ինքնահրկիզում լինել։ Այս խնդիրն առաջին անգամ հայտնաբերվել է դեռ 2009 թվականի հոկտեմբերին, հայտնում է Auto.lenta.ru-ն։
Բարնսի խոսքով, սեդաններում հայտնվում են մեկ տեսակի սարդեր։ Միաժամանակ ընկերությունում դժվարանում են նշել, թե ինչու են սարդերը հենց այդ մեքենաների մեջ «տեղավորվում»։
2010 թվականի ապրիլին Mazda-ն կես միլիոն Mazda3 եւ Mazda5 մակնիշի մեքենաներ է հետ կանչել, որոնցից 130 հազարը Հյուսիսային Ամերիկայում:





























