«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ խորհրդական Աշոտ Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է առանձնատուն, ինչպես նաև «TOYOTA 4 RUNNER 4.0» մակնիշի ավտոմեքենա:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 000 000 ՀՀ դրամ:

Աշոտ Բալասանյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 990 000 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից: 

Հավելենք, որ Ա. Բալասանյանը պաշտպանության նախարարի խորհրդական է նշանակվել 2019թ. մարտի 5-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում