«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ հայտարարությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներից տպավորություն էր ստեղծվում, որ այդ խմբակցությունը դարձել է կառավարության եւ իշխանության ամենաարմատական ընդդիմությունը:

«Իմ քայլի» պատգամավորները քննադատում էին ոչ միայն մանր ու միջին պաշտոնյաներին, այլ նաեւ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ դժգոհելով նրանց կողմից իրականացվող կադրային քաղաքականությունից:

Հաջորդ քայլը թերեւս «Իմ քայլի» կողմից գործող կառավարությանը անվստահություն հայտնելն է, չնայած դրա համար կան սահմանադրական արգելքներ: Առայժմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում