Մարտի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Խորհրդարանականները, մասնավորապես, «կողմ» քվեարկեցին՝
«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին («կողմ» է քվեարկել 112 խորհրդարանական),
«Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» է քվեարկել 114 խորհրդարանական),
«Գովազդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին («կողմ» է քվեարկել 115 խորհրդարանական, «դեմ»՝ 1),
«Կրթության մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու մասին օրինագծին («կողմ» է քվեարկել 115 խորհրդարանական),
Մալթայի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ մշակութային համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագծին (վավերացմանը «կողմ» է քվեարկել 120 խորհրդարանական),
ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի վավերացման մասին օրինագծին (վավերացմանը «կողմ» է քվեարկել 118 պատգամավոր, «դեմ» է հանդես եկել 1-ը):





























