Հայաստանի կառավարությունը ներդրողների հետ քննարկում է 3,1 մլրդ դոլարի նախագծեր: Մարտի 27-ին ԱԺ-ում ելույթ ունենալով Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվությամբ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա հավաստիացմամբ՝ Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի, ԵՄ-ի եւ դոնոր կազմակերպությունների հետ բացառիկ լավ հարաբերություններ են հաստատվել, ինչը հույս է տալիս, որ Հայաստանում կլինի բացարձակապես նոր ներդրումային միջավայր: «Այս առումով ցանկանում եմ ասել, որ այս պահին Կառավարության հետ քննարկման փուլում են 89 ներդրումային ծրագրեր՝ 3,1 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Դրանցից 765 մլն դոլարի 49 ծրագիր արդեն գնահատվել է որպես իրատեսական եւ իրականացման այս կամ այն փուլում է»,- շեշտեց Փաշինյանը:

Ընդ որում՝ վարչապետը հավելեց, որ 2,337 մլրդ դոլարի եւս մի քանի ծրագրեր քննարկումների փուլում են: