Ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչի արդյունք է պետբյուջեում 40 մլրդ դրամի չափով լրացուցիչ գումարը:
Դա առաջին հերթին Կառավարության եւ ՊԵԿ-ի քաղաքականության արդյունքն է ստվերային տնտեսության դեմ պայքարում: Մարտի 27-ին Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցն, այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ քանի որ նա կանխատեսում է, որ մտավախություններ կլինեն այն կապակցությամբ, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, «կցանկանայի նկատել. այս գործընթաքցում ռեպրեսիվ միջոցներ ընդհանրապես չեն կիրառվելու, խոսքը միայն վերկուծության մեթոդի, բանակցությունների եւ երկխոսության մասին է»:
«Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ ՀՀ քաղաքացիներն իսկապես արձագանքում են իշխանոևւթյունների այն կոչին, որ իրենք էլ իրենց դերն ունեն ստվերի դեմ պայքարում: Հիշեք իմ կոչերն այն մասին, որ ինչ-որ բան գնելիս պետք է պարտադիր ՀԴՄ կտրոն պահանջել», - ասաց Փաշինյանը:





























