Հայաստանում շինարարության ոլորտում շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, քանի որ թե՛ հունվարին, թե՛ փետրվարին գործունեության այս ոլորտում գրանցվել է 20 տոկոս աճ: Մարտի 27-ին ԱԺ-ում ելույթ ունենալով Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվությամբ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մյուս կողմից՝ լուրջ աճ է գրանցվել նաեւ հիփոթեքային վարկավորման ոլորտում: «Ընթացիկ տարվա հունվարին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով եւ 100 տոկոսով փետրվարին: Հիփոթեքային վարկերի փաթեթի ծավալը աճել է 30 տոկոսով՝ 70 մլրդ դրամ բացարձակ ցուցանիշով»,- շեշտեց Փաշինյանը՝ հավաստելով, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին:





























