2019 թ. հունվար-փետրվարին Հայաստանում վերամշակող արդյունաբերությունը մոտ 8 տոկոսով ավելացել է, ինչը բավականին շոշափելի արդյունք է: Մարտի 27-ին Ազգային ժողովում, ներկայացնելով  կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցն, այս մասին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, այս ամիսների ընթացքում առեւտրի ծավալն աճել է 13.1 տոկոսով: «Բարձր աճի տեմպեր են գրանցվել նաեւ ծառայությունների ոլորտում: Այսպիսով, հունվար-փետրվարին աճը կազմել է 17.5 տոկոս», - ասաց վարչապետը:

Փաշինյանը նաեւ նշեց, որ սննդամթերքի արտադրությունը աճել է 25 տոկոսով, ալկոհալային խմիչքները ավելի քան 30 տոկոսով՝ կոնյակի արտադրության ավելացման հաշվին, հագուստի արտադրությունը` 15 տոկոսով, ծխախոտի արտադրությունը ՝ 17 տոկոսով:

«Միեւնույն ժամանակ զգալի աճ է արձանագրվել նաեւ  կոնյակի եւ ոսկերչական իրերի արտահանման ոլորտում: Իմ կարծիքով, դա նշանակում է, որ տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է: Վստահ եմ, որ այն ավելի ու ավելի լավ կաշխատի », - եզրափակեց նա: