ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Փաշինյանին դիմավորել են ոչ պաշտոնական արարողակարգով, օդանավակայանում եղել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանը կհանդիպի նաեւ  Ավստրիայի նախագահի եւ կանցլերի հետ, իսկ երեկոյան՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վիեննայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:

Լուսանկարը՝ Tert.am-ի

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ՄԽ համանախագահների հանդիպումը