Կամբոջայի ոստիկանությունը կալանավորել է մի տղամարդու, որը մեկ տարի անօրինական ապրել է երկրի փողոցներում՝ հայտնում է Mirror-ը։
65-ամյա շոտլանդացի Պոլ Գրենվիլը կալանավորվել է մարտի 21-ին, երբ Սիեմ Ռիպ առողջարանային քաղաքում պառկած է եղել մայթին։
Ինչպես հայտնում է The Daily Record-ը, Գրենվիլը Կամբոջա է ժամանել անցյալ տարվա մարտին, սակայն կորցրել է անձնագիրը։ Երբ ապրելու եւ ուտելու նրա փողերը վերջացել են, շոտլանդացին սկսել է փողոցում ապրել։





























