Mercedes-Benz-ը շարունակում է նշել հատուկ սերիայի առաջին ավտոմեքենաների թողարկման 125-ամյակը։ Այս անգամ բրենդի մասնագետները աշխատել են Viano մոդելի վրա։ Avantgarde Edition 125 անվամբ տարբերակը կոչված է բարձրացնել նմանօրինակ բիզնես-փոխադրամիջոց նախընտրող ուղեւորների հարմարավետությունը:

Mercedes-Benz Viano Avantgarde Edition 125-ն արտաքինով կառանձնա իր հայելիներով, մեքենայի հետնամասով եւ այլ դետալներով։ Ընդ որում, գնորդները կարող են ընտրել երկու գույներից մեկը՝ սեւ obsidian black-ը եւ արծաթագույն brilliant silver-ը։

Մեքենայի սրահում կարող է տեղավորվել վեց մարդ։

Viano Avantgarde Edition 125-ը Եվրոպայում կսկսի վաճառվել այս տարվա գարնանը,գրում է «Автоутро»-ն։