BMW ավտոկոնցեռնը եւ Peugeot-Citroen-ը համաձայնության են եկել  ստեղծել նոր համատեղ ընկերություն, որը զբաղվելու է հիբրիդային ավտոմեքենաների նոր նմուշներով։

Նոր ընկերությունը առաջին հերթին նախատեսում է ներդնել 100 մլն. եվրո։ Ընկերությունը կվերանվանվի BMW Peugeot Citroen Electrification-ի եւ կգործի երկու երկրներում՝  Գերմանիայում (Մյուրխեն) եւ Ֆրանսիայում (Մյունլեհաուզ):

Նախագծի համաձայն ավտոարտադրողների նոր ընկերությունն իր գործունեությունը կսկսի այս տարվա երկրորդ կեսերին։ Առաջին մեքենաները պատրաստ կլինեն 2014 թվականին։

Այս քայլին ընկերությունը գնացել է  ավելորդ ծախսերը կրճատելու  եւ նոր մոդելներ ստեղծելու նպատակով, գրում է Autorambler-ը: