Մարտի 8-ին Գյումրիի ծննդատանը լույս աշխարհ եկավ երեք բալիկ`երկու  տղա եւ մեկ աղջիկ: Առաջինը տղա է ծնվել` 3.9 կգ քաշով: Ի պատիվ պապիկի` նրան Արտաշես են անվանել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով: «Մայրանալու բերկրանքը ամենամեծ ու սպասված երջանկությունն է, եւ ես ուրախ եմ, որ այն ճաշակեցի հենց այսօր»,-NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց իր առաջնեկին ծննդաբերած մայրը:

Գյումրիի ծննդատան բժշկուհի Անժելա Պետրոսյանը նշեց, որ նորածիններն առողջ են, իսկ երեխաների ծնունդը կրկնակի բերկրանքի առիթ է դարձել նրանց մայրերի համար։ «Կնոջ մեծագույն առաքելությունը մայրությունն է ու նրանք այսօր մայրանում են»,- ասաց Գյումրիի ծննդատան բժշկուհի Անժելա Պետրոսյանը: