Կալիֆոռնիայի Լեգիսլատուրայում հարգանքի տուրք են մատուցել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Սենատոր Սքոթ Ուիլքի խոսքով՝ հայկական համայնքը մեծ ավանդ է ներդրել երկրի կյանքում։ «Ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց սերունդների ուժի մասին են վկայում հայկական ծագում ունեցող առաջնորդները, նորարարներն ու մտածողները, որոնք հարստացրել են մեր համայնքները եւ զարգանում են ինչպես այստեղ՝ Ամերիկայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- նշել է նա։
Իր հերթին, Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամ Ադին Նազայանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը «մենք հիշում ենք եւ հարգանքի տուրք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին, որոնց կորցրինք Ցեղասպանության ժամանակ, եւ նշում ենք մեր համայնքի ուժն ու տոկունությունը»։
Սենատոր Պորտանտինոն նույնպես նշել է, որ անհրաժեշտ է հիշել եւ պատմել սերունդներին պատմությունը նրանց, ովքեր ողջ են մնացել Հայոց ցեղասպանության ժամանակ։





























