Անցած կիրակի Air Zimbabwe ավիաընկերության Boeing 767 օդանավը Յոհաննեսբուրգի օդանավակայանում վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով, հայտնում է The South African-ն:
UM642 չվերթը Յոհաննեսբուրգից Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարե էր թռչում:
Պատահարի տեսանյութը հրապարակվել է Twitter-յան PigSpotter էջում: Կադրերում երեւում է, թե շարժիչներից մեկից ինչպես են դուրս ցայտում կրակի լեզվակները:
Զիմբաբվեական iHarare պարբերականը հայտնում է, որ ըստ վակածներից մեկի՝ տեղի ունեցածի պատճառը շարժիչի մեջ թռչնի հայտնվելն էր: Օդանավի ուղեւորները եւ անձնակազմը չեն տուժել: Որոշ ժամանակ անց օդանավը թռչել է Հարարե եւ հաջող վայրէջք կատարել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոնկոնգյան Cathay Dragon ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել թայվանյան Գաոսյուն քաղաքում՝ շարժիչներից մեկի մեջ հանկարծակի ծխարձակման պատճառով:
Օդանավում եղել էր 347 ուղեւոր: Տեղի ունեցածի պատճառը պարզվում է, սակայն արդեն ենթադրություն կա, որ պատճառը կարող էր լինել թռչնի հետ բախումը:
Zimbabwe airliner, Boeing 767, engine on fire. Flight returning to OR Tambo international airport. pic.twitter.com/jWhcr1AnJx
— PigSpotter™ Pty Ltd (@PigSpotter) 28 апреля 2019 г.




























