Պելոպոնեսում, Կալամատա քաղաքում հեռուստաօպերատորը զոհվել է պիրոտեխնիկայից Զատկվա նկարահանումներ անելիս, որոնք նվիրված էին տեղական «սաիտոպոլեմոս» կամ «նետերով մրցամարտ» տոնին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Աթենքի АМНА լրատվական գործակալությանը։
Սովորույթի համաձայն, որն սկսվել է 19-րդ դարասկզբին, թուրքական տիրապետության դեմ հույների պայքարի ժամանակ, մասնակիցները զինվում են ինքնաշեն «նետերով», որոնք լցվում են վառոդով։
Այդպիսի «նետերից» մեկը կպել է 53-ամյա օպերատորի գլխին, երբ նա նկարահանում էր մրցամարտի տեսարանը։ Նա ծանր վիճակում հասցվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է, տեղեկացնում է գործակալությունը։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ հեռուստաօպերատորը նկարահանել է իր մահը, նշում են տեղի ԶԼՄ-ները։
Բացի այդ, Զատկի կիրակի օրը լուրջ վնասվածք է ստացել ութամյա մի աղջիկ Թեբե քաղաքում, նրա գլխին պատահական փամփուշտ է կպել տոնակատարության անկանոն հրաձգության ժամանակ։ Աղջիկը խաղում էր հրապարակում ուրիշ երեխաների հետ, տեղեկացնում է գործակալությունը։




























