Հայաստանի քաղաքացիները չեն տուժել Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, այդ երկրում Հայաստանի մոտ 30 քաղաքացիներ կան:
Հզորագույն երկրաշարժը տեղի է ունեցել Միյագի պրեֆեկտուրայի ափին` Տոկիոյից 373 կմ հեռավորության վրա: Մագնիտուդը կազմել է 8,9: Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Հոնսյու կղզուն: Իրար հետեւից մինգ երկրաշարժեր են եղել, որոնք զգալի ավերածություններ են գործել, մահացել է մի քանի տասնյակ մարդ:



























