Մի քանի մարդ Համբուրգում, առեւտրի կենտրոնում վիրավորվել է մեքենայի հետ կապված միջադեպից հետո. մեքենան մխրճվել է առեւտրային կենտրոնի շենք, մեկ վաճառողուհի հոսպիտալացվել է, այցելուներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hamburger Morgenpost-ին։
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ ավտոմեքենան Համբուրգում մտել է առեւտրային կենտրոնի շենք, այցելուներն անհապաղ տարհանվել են, դեպքի վայր են ժամանել ոստիկաններ եւ փրկարարներ։ Միջադեպը տեղի է ունեցել Galeria Kaufhof մասնաճյուղում, Պոպենբյոթել շրջանում։ Մեքենան մտել է ավտոկայանատեղի, հանկարծ մտել սրահ՝ կոտրելով ապակե պատը։
Փրկարարների տեղեկացմամբ՝ մեքենան կանգ է առել շենքի ներսում՝ առջեւի անիվներով դեմ առնելով շարժասանդուղքին։ Վարորդի վարքագծի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Պարբերականի տվյալներով՝ նա թոշակառու է։



























