Ապրիլի 30-ին եզրագիծն է հատել «Ունիվերսիադա-2019» միջբուհական մարզամշակութային ուսանողական փառատոնը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտների մասնակցությամբ անցկացված փառատոնը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ-ռուսական համալսարանի համագործակցությամբ:

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել և հաղթողներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: