Մարտի 11-ին՝ժամը 23-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 48 շենքի 35-րդ բնակարանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ 35-րդ բնակարանում տեղի է ունեցել անհայտ ծագմամբ պայթյուն` առանց հրդեհի: Փրկարարների կանչի վայր հասնելու պահին բնակարանի դուռ բաց է եղել եւ ներսում մարդ չի եղել: Պայթյունի հետեւանքով մասնակի վնասվել է 35-րդ եւ 36-րդ բնակարանների ընդհանուր պատը:





























