Խալիֆ Հաֆթարի Լիբիայի ազգային բանակի օդուժը հարվածներ է հասցրել Տրիպոլիի մի շարք դիրքերի վրա եւ ոչնչացրել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) օպերատիվ շտաբը, որը ղեկավարում էր Ուսամա ալ Ջուվայիլին, նշված է ԼԱԲ «Ալ Քարամա» գործողության օպերատիվ շտաբի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լիբիական ԼԱԲ ՌՕՈՒ հարվածները ներառել են մի շարք դիրքեր, դիվանագիտական ակումբը, էլ Քահիլի մզկիթ տանող ճանապարհը»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Ուսամա ալ Ջուվալիի օպերատիվ շտաբն ամբողջությամբ ոչնչացվել է:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածները եղել են «կետային եւ ուղիղ»:

Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրամայել էր սկսել Տրիպոլիի վրա հարձակումը՝ «ահաբեկիչներից ազատագրելու համար»: Կառավարությանը չեզոք զինված կազմավորումները հայտարարել էին «Զայրույթի հրաբուխ» պատասխան գործողություն սկսելու մասին:

2011 թվականին Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարեց հանդես գալ որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արեւելքում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի կառավարումն է, արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված եւ Ֆայեզ Սարաջի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունը։ Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ։