Մայիսի 5-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հիմնարկի բուժակ, արդարադատության ենթասպա Կ․ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են «B 8» գրառմամբ օվալաձեւ, սպիտակ 3 դեղահաբ՝ ընդhանուրը 1,1 գրամ քաշով։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։