Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 18.30-ին, տներից մեկի նկուղում՝ անգիտակից վիճակում, հայտնաբերել են 35-ամյա Տիգրան Պ.-ին եւ նրա ընկերոջը՝ 48-ամյա Գեղամ Հ.-ին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նկուղում հայտնաբերվել են տարբեր ներարկիչներ` դեղնավուն հեղուկով եւ դեղահաբերի տուփեր:
Գեղամ Հ.-ն հայտնել է, որ ներարկիչների պարունակությունը թմրամիջոց է, որը պատրաստել են միասին, իսկ 2 ներարկիչը Տիգրան Պ.-ն ներարկել է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է քննություն:





























