Հայաստանի Ազգային նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ճապոնիայի Ազգային Դիետի Խորհրդականների պալատի նախագահ Տակեո Նիշիոկային եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիին

Հեռագրերում, մասնավորապես, ասված է.

«Խորը կսկիծով տեղեկացանք Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին:

1988թ.-ին կործանարար երկրաշարժ տեսած Հայաստանը եւ հայ ժողովուրդը ծանոթ են այդ ցավին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ  հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը` զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Վստահ եմ, որ Ճապոնիայի ժողովուրդն ուժ  կգտնի եւ հաստատակամություն կդրսեւորի` վերականգնելու տարերային աղետի հասցրած վնասները եւ  վերացնելու դրա հետեւանքները: 

Վերջին տարիների ուժեղագույն երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: Ավելի քան  հազար մարդ զոհվել են եւ անհայտ կորել: