Աշտարակ քաղաքից գանգուղեղային տրամվայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12–ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS–ին հայտնեց ԲԿ–ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը։
Նա նշեց, որ տղային երեկ վիրահատել են։
«Վիրահատությունը կատարվել է Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, պրոֆոսոր Վիլյամ Խաչատրյանի եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նյուրդավիրաբույժների կողմից»,–ասաց նա՝ նշելով, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Ներկայումս երեխան գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Ավելի վաղ Հայստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Նրան անմիջապես տեղափոխել են Երեւան։




























