Օրինագծով առաջարկվում է մեկ տարի ժամկետով հարկերը չեղարկել այն հարկատու գյուղացիների համար, որոնք կարկուտի եւ բնության այլ երեւույթների պատճառով վնաս են կրել իրենց գյուղատնտեսական հողամասերի ոչ պակաս 50 տոկոս տարածքում: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ-ում Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, խորհրդարանի ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանն, իր հերթին, նշեց, որ իր ղեկավարած կառույցը այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել:

Այդուհանդերձ, սակայն, քվեարկության արդյունքներով օրինագիծը մտավ խորհրդարանի օրակարգ: Հարցն օրակարգ ներառելուն կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ՝ ընդամենը մեկ: