Այսօր` մարտի 12-ի  առավոտյան 21-ամյա  մի երիտասարդ է ինքնասպան  եղել`Կիեւյան կամրջից իրեն ցած նետելով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած  ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ կամրջից ցած նետվածը Երեւանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 21-ամյա  Միքայել Լեւոնի Վասիլյանն է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: