Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր:

Արարատի ոստիկանները պարզել են, որ նա մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Խոր Վիրապ վանական համալիրից:

Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունը փոխանցել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն:

Ըստ աղբյուրի՝  մահացածը եղել է զբոսաշրջիկ:

Նախնական տեղեկություններով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, և հնարավոր է, որ նա հանկարծամահ է եղել: