Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 01:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այրվում է ավտոտնակի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաշեն խանութ սրահին կից պահեստային հատվածի եւ հարակից ավտոտնակի տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, մարվել՝ 02:16-ին:

Այրվել են խանութ սրահի եւ կից պահեստային հատվածի տանիքը՝ մոտ 50 քմ եւ ավտոտնակի տանիքից մոտ 20 քմ թիթեղյա հատվածն ու փայտյա կառուցատարրերը: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: