Աշտարակ քաղաքից գանգուղեղային տրամվայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12–ամյա տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նրան միացվել է արհեստական շնչառության սարք։
Այս մասին NEWS–ին հայտնեց ԲԿ–ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը։
Նա նշեց, որ երեխայի մոտ գիտակցությունը բացակայում է, նրա մոտ գնահատվում է խորը կոմա։
«Ըստ բժիշկների՝ նման հիվանդների մոտ առաջիկա մեկ շաբաթը կրիտիկական է, առաջանում է այտուց, արյան շրջանառության խանգարում։ Ներկա պահին խիրուրգիական միջամտություն չի նախատեսվում, ընթացիկ բուժումը կընթանա դեղորայքային միջոցներով»,–ասաց նա։
Նշենք, որ երեխան շարունակում է մնալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Ավելի վաղ Հայստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Նրան անմիջապես տեղափոխել էին Երեւան։




























