Եվրամիություն – Ադրբեջան բանակցություններն ուղիղ առնչություն չունեն մեզ հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ արդոք այդ համաձայնագրում չկա՞ն մտահոգիչ դրույթներ կապված Հայաստան – Եվրամիուրյուն հարաբերությունների հետ։
Նրա խոսքով ԵՄ-Ադրբեջան հմաձայնագրում միջազգային ճանաչված սկզբունքների շրջանակը պետք է հստակ պահպանվի. «Իմ շփումներում, Եվրամիության մեր գործընկերների հետ նաեւ ասել եմ՝ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն»,– ասաց Փաշինյանը։
Լրագրողի հարցին, արդյոք եվրոպական կողմը վստահեցրել է, որ այդ սկզբունքները չեն աղավաղվի, վարչապետը պատասխանեց. «Իրենք չեն բացահայտում իրենց բանակցությունների բովանդակությունը, ինչպես մենք ուրիշների առաջ չենք բացահայտում մեր բանակցությունների տեքստերը։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի, խնդիր չի լինի»։




























