Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի 3-րդ ռեակտորում պայթյուն է որոտացել: Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարության անվտանգության ապահովման կոմիտեի մասնագետների կարծիքով, պայթել է ռեակտորի տանիքի տակ հավաքված ջրածինը: Ռեակտորի մոտ ծուխ է երեւում, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Ֆուկուսիմա» ատոմակայանի ռեակտորը եւ նրա պաշտպանական շերտը ջրածնի պայթյունից չեն վնասվել:



























