Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը Թուրքիայում բժշկության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը խոսել է առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին։

Թուրքական Turktime-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, թե իրենք առողջապահության ոլորտում փոփոխություններ են իրականացրել, սակայն դեռեւս դժվարություններ կան։ Նա շեշտել է, թե Թուրքիայում բժիշկների քանակը անբավարար է։  «Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցանկում մենք գրանցված ենք 53 երկրների մեջ։ Սակայն բնակչությանը բաժին ընկնող բժիշկների թվով հետ ենք ոչ միայն եվրոպական երկրներից, այլ նաեւ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից»,-նշել է Ռեջեփ Աքդաղը՝ շեշտելով, որ հիշյալ երկրների ցանկում 100 հազար բնակչին ընկնում է 330-350 բժիշկ, իսկ Թուրքիայում այդ թիվը՝ 150 է։