Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Նա մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր էր մնացել, եբ Գլխավոր դատախազի միջնորդությամբ այդ պաշտոնից ազատվել էր Հովհաննես Թամամյանը:
Երեկ երեկոյան ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեռեւս այս նոր նշանակման մասին տեղեկատվություն ինքը չունի:




























