Ըստ «Ժամանակ» թերթի, մոտ երկու ամիս է, ինչ ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի պետ Նաիրա Հայրապետյանի բարձրագույն կրթության մասին դիպլոմը կեղծ է:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները փաստի ի հայտ գալուն պես որոշել են ազատել Հայրապետյանին աշխատանքից, բայց այդպես էլ չեն կարողացել, քանի որ վերջինիս հովանավորները ուղղակի «դեմն» առել են:




























