Հրազդան քաղաքի Բանավանի շրջանում որոշ անձաց կողմից ստորագրահավաք է սկսվել։ «Նրանք մնում են դպրոցներ եւ համոզում են մարդկանց ստորագրել իրենց պապական տներից հրաժարվելու դիմումների տակ։ Փոխարենը նրանց առաջարկում են վարձով սենյակ՝ մինչեւ իրենց համար մեկ այլ տեղ տուն կկառուցեն եւ կտեղափոխվեն այնտեղ ապրելու»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Բանն այն է, որ Հրազդանի երկաթի հանքը, որ գտնվում է հենց քաղաքի մեջ, վերջերս սեփականատիրոջ՝ Վարդան Այվազյանի կողմից վաճառվել է չինական մի ընկերության, եւ խոսվում է, որ հանքավայրը շուտով շահագործվելու է։ Բնակիչները խոսում են, որ հանքավայրում աշխատելու են բացառապես օտարերկրացիներ: