«Հրապարակ» թերթի հրապարակման համաձայն՝ Ալիկ Սարգսյանին պաշտոնանակ անելու լուրերին զուգահեռ՝ վերստին ակտիվանում է Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։

Գաղտնիք չէ, որ վերջինս վաղուց աչք ունի այս պաշտոնի վրա։ Սակայն ուշագրավն այն է, որ Ներսիկ Նազարյանն իր նկրտումները չի թաքցնում նաեւ տարբեր կալիբր պաշտոնյաներից։ Թերթի տեղեկություններով, Նազարյանը մարտի 1-ի հանրահավաքից առաջ հանդիպել է Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հետ ու «հանձնարարականներ» տվել, թե ինչպես արգելեն մարդկանց մասնակցել հանրահավաքներին։

«Նա հրահանգել է թաղային հեղինակություններին էլ ներգրավել այդ գործում։ Ավելին, ասում են նույնիսկ, որ նրանց դուխ է տվել՝ ռիսկով գործել՝ վստահեցնելով, որ մայրաքաղաքի հեղինակությունների հետ «շակալադնի» հարաբերություններ են։ Սական ամենաուշագրավն այն է, որ իրեն ազգանունով դիմողներին հորդորել է դիմել «պարոն ոստիկանապետ»,- գրում է թերթը: