Մոսկվայի կառավարությանն առընթեր միգրացիոն խորհուրդը պատրաստվում է ստուգել մի քանի շրջանների դպրոցները, որոնցից ահազանգեր են հնչում, թե ռուսերեն չխոսող աշակերտներ կան:

Ինչպես գրում է «Իզվեստիան», խորհրդի անդամներն ուզում են պարզել, թե որքան ներգաղթյալներ են սովորում դպրոցներում: Հաճախ է լինում, որ դասարանների կեսից ավելին կամ չգիտե, կամ լավ չի խոսում ռուսերեն: Ստուգումն արդեն անցկացվել է մանկապարտեզներում, որտեղ պարզվել է, որ որոշ դեպքերում դայակներ եւ դաստիարակներ են աշխատում լեզուն չիմացող ներգաղթյալներ: