Հայաստանի Արդարադատնության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի վարկածով դասվում է Հայաստանի ամենաապակոռումպացված պետական կառույցների շարքին:
«Այն, որ կոռուպցիան քայքայում է պետության հիմքերը` հնարավորություն չտալով, որ պետական ապարատը աշխատի բնականոն, ակնհայտ է: Բայց ակնհայտ է նաեւ այն, որ այդ երեւույթը արմատախիլ անելն այնքան էլ հեշտ գործ չէ: Համենայն դեպս միայն խոսելով դա հնարավոր չէ իրագործել»,- նշվում է ամսագրի խմբագրականում: Ուսումնասիրելով հայաստանյան պետական կառույցների գործելաոճը, ամսագիրն եկել է այն եզրակացության, որ ԴԱՀԿ ծառայության ներկայիս պետի օրոք «հարկադիրը դարձել է ամենաազդեցիկ եւ անկաշառ կառույցներից մեկը»: «Հասարակության մեջ խոսում են, որ եթե գործդ հասավ հարկադիրին, ապա փողով չես կարողանում որեւէ հարց լուծել», գրում է «Դե Ֆակտո» ամսագիրը այս տարվա իր փետրվարյան համարում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Նման գնահատանի են արժանացել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմը, Սահմանադրական դատարանը եւ գյուղատնտեսության նախարարը:





























