Ախալքալաքից ու Ախալցխայից հայերը վաճառում են տներն ու հեռանում, իսկ գնորդները հիմնականում մահմեդականներ են: Գյումրիում բնակվող Ելենա Բաբաջանյանը եւ 2 քույրերն իրենց ընտանիքներով բնակվել են Ախալցխայում, հետո Ջավախքից շատերի պես արտագաղթել են:
«Ջավախքն իսկական ասեղ է 2 երկրների իշխանությունների համար, փորձում են դրանով իրար վնասել, իսկ թե ինչ դժվարություններ են ստեղծում Ջավախքի համար, միայն ապրողները գիտեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ելենա Բաբաջանյանը:
«Այդ զանգվածների ներթափանցումը չափազանց մեծ վտանգ է»,- իր հերթին ասել է պատմաբան Գագիկ Համբարյանն ու հավելել« Հիմա մեսխեթցի թուրքերի մի քանի տասնյակ ընտանիք կա Ախալցխայում, բայց Եվրոպայի խորհրդի առջեւ պարտավորություններից ելնելով՝ մեսխեթցի թուրքերի վերադարձն այսօր ակտուալ է»:
Ջավախքի հայաթափումը կանխելու համար ըստ Գագիկ Համբարյանի, պետք է ներդրումներ կատարել այնտեղ:





























