Թերթը զրուցել է Ազգային Ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
«Հիմա մեր տնտեսության մեջ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Այսօրվա տնտեսական ու սոցիալական ծանր վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ պետությունն իր բոլոր պարտավորությունները փոխանցել է մասնավորին, իսկ ինքը մի կողմ է քաշվել»,- նշել է Մինասյանը:
Պատգամավորի խոսքով, «հիմա պետությունը ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում, տնտեսության մեջ մինիմումներ, նվազագույն թույլատրելի շեմեր պետք է սահմանի, այլեւ որոշակի պայմաններ թելադրի մասնավորին»:
«Հատկապես գյուղատնտեսությունը զարգացնելու այդպիսի քաղաքակիրթ ծրագրեր գործում են նույնիսկ ամենաազատական տնտեսություն ունեցող երկրներում», - ամփոփել է Մինասյանը:





























