Մարտի 16-ի գիշերը «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում նոր հրդեհ է բռնկվել, հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով կայանի օպերտոր TEPCO ընկերությունը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: Հրդեհը, որի պատճառները դեռեւս հայտնի չեն, բռնկվել է ռեակտորի պաշտպանիչ շերտի արտաքին մասում: Ներկայումս հրշեջները փորձում են մարել կրակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարտի 15-ին չորրորդ էներգաբլոկում հրդեհ բռնկվել էր օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանում: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով` հրդեհի արդյունքում ռադիոակատիվ ճառագայթման արտահոսք է եղել:
Մարտի 11-ին Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք 9,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել են մի քանի ուժեղ ստորեկրյա ցնցումներ`6,0 մագնիտուդից բարձր: Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա 1» եւ «Ֆուկուսիմա 2» ատոմակայաններում արտակարգ դրություն է հայտարարվել:



























