Ուրուգվայը միացել է լատինամերիկյան այն երկրներին, որոնք ճանաչել են Պաղեստինի Ազգային Ինքնավարությունը (ՊԱԻ) որպես անկախ պետություն:

Ուրուգվայի արտգործնախարարությունը որոշման մասին հայտնել է Պաղեստինին: Սակայն գերատեսչությունը չի հստակեցրել` արդյոք Ուրագվայը ճանաչում է անկախ Պաղեստինը 1967թ. սահմաններով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ՊԱԻ-ն 1967թ. սահմաններով Ճանաչել էին Արգենտինան, Չիլին, Բոլիվիան, Էկվադորը, Բրազիլիան, Պարագվայը եւ Սուրինամը: Այս հնարավորությունը քննարկում են Մեքսիկան եւ Նիկարագուան:

Իսրայելը քննադատում է լատինամերիկյան երկրներին, եւ ՊԱԻ-ի ճանաչումը համարում է խոչընդոտ պաղեստինա-իսրայելական համակարտության խաղաղ կարգավորման ճանապարհին: ԱՄՆ-ը եւս հայտարարել է, թե Պաղեստինի անկախության ճանաչումը վաղաժամ քայլ է: