Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին լիբիական ընդիմության ներկայացուցիչներին «առնետներ» է անվանել։ Ելույթ ունենալով երկրի մայրաքաղաք Տրիպոլիում, Քադաֆին հայտարարել է, որ «արեւմուտքը ցանկանում է գողանալ լիբիական նավթը», գրում է RBC-ն։
Գնդապետ Քադաֆին հերքել է բախումների ժամանակ հազար զոհի մասին լուրերը։ Նրա խոսքով ընդամենը մի քանի հարյուր մարդ է մահացել, որոնց մեծ մասը ապստամբներ են։
Քադաֆիի ելույթը երկրի արեւմտյան Բենղազի քաղաքում ապստամբների շրջանում խռովություն է առաջացրել։
Հիշեցնենք, որ խռովությունները Լիբիայում սկսվել են փետրվարի 15-ից, կառավարության հրաժարականի պահանջով։ Այժմ Լիբիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Երկրի արեւելյան շրջաններն ապստամբների ձեռքում են:





























