ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Եգիպտոս: Ինչպես հաղորդում է BBC-ն, Քլինթոնը բանակցություններ կվարի նոր արտգործնախարար Նաբիլ Արաբիի եւ այլ պաշտոնատարների հետ:

Նա նաեւ մտադիր է հանդիպել երկրում բարեփոխումներ պահանջող ակտիվիստների հետ:

Բանակցությունների ավարտից հետո Քլինթոնը մեկնելու է Թունիս: