Թե իշխանությունն ումը կլինի, ով կլինի, որոշում է ՀՀ ժողովուրդը. եթե ՀՀ քաղաքացիները որոշեն, որ մենք չպիտի լինենք իշխանություն, մենք չենք լինի, 10 րոպե հետո, թե 5 տարի հետո: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանն ակտիվանում է, ֆեյսբուքյան էջեր, լրատվամիջոցներ է ձեռք բերում, աջակիցների հետ է հանդիպում, դա իօշխանության համար վտանգավոր չէ՞, Արարատ Միրզոյանն ասաց. «Ինչի համար վտանգ, որ իշխանությունը կխլի՞ մեզնից: Եթե որեւէ անձ, այդ թվում ձեր նշած մարդը, կհավաքի քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, ապա մենք խնդիր չունենք պահել իշխանությունը ու չտալ որեւէ մեկին, ով ուզում է լինի:

Ինչ վերաբերում է ձեր ասած մարդուն, ինքը կարծես օրենքի հետ խնդիրներ ունի: Տեսնենք ինչ է լինում, հետո կխոսենք»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, որը իշխանությանը լրջանալու կոչեր է անում, դեղին քարտ է ցույց տալիս, իշխանությունը դրանից հետեւություն չի՞ անում, ԱԺ նախագահն արձագանքեց. «Եկեք, չխոսեմ էլի: Կարո՞ղ է Դաշնակցությունն ինքը հետեւություններ անի: Երեւի արժի»: