Համաշխարհային մեծության տենոր Պլասիդո Դոմինգոն կրկին համերգ կտա Երեւանում, այս անգամ սեպտեմբերի 21-ին՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուրադ Թոփչյանը, Երեւանում հանդես կգա նաեւ Յուրի Բաշմետը։
Նշենք, որ հայկական բեմում Պլասիդո Դոմինգոն առաջին անգան հանդես էր եկել 2010 թվականի դեկտեմբերի 3-ին։ Նրա հետ միեւնույն բեմում երգել էին «Գրեմմիի» մրցանակակիր Աննա Մարիա-Մարտինեզը, ինչպես նաեւ Բարսեղ Թումանյանը, Ռոզի-Անուշ Սվազլյանը եւ Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։





























