Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի պահանջով ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Ջրային կոմիտեի եւ նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը Արարատի եւ Արմավիրի մարզերում: Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ըստ Միրզոյանի, այս հանձնաժողովի կազմի եւ թվաքանակի մասին հարցը կքննարկվի հունիսի 18-ին Ազգային ժողովի հերթական նիստում:




























