Այսօր Երևանի ժամանակով ժամը 19.00-ին ԱՄՆ-ում տեղի է ունենալու Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք։ Այս մասին տեղեկացնում է Ջավախքի աջակցության հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
Դրամահավաքն իրականացվում է Սփյուռքի միասնության հարթակ նախաձեռնության կողմից։
Նախաձեռնողները հայտնում են, որ յուրանքանչյուրի փոքրիկ ներդրման շնորհիվ Ախալցխան կարող է ունենալ մարզամշակութային կենտրոն։
Ուղիղ եթերի հղումը` bit.ly.





























