Խոսքը մի քանի հազար դրամի մասին է եւ այդ միջոցները բավարար չեն ֆերմերներին պատշաճ օգնություն ցույց տալու համար: Ազգային ժողովի նիստին Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին  ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Իշխող դաշինքից մեկ այլ պատգամավոր՝ Վարազդատ Կարապետյանն անիրատեսական համարեց  տվյալ օրինագծի ընդունումն ու իրականացումը:

Պատգամավորը, մասնավորապես տվյալ օրինագծի վերաբերյալ երկու կարեւոր նկատողություն արեց:

«Այն անհնար է իրականացնել: Այստեղ առաջարկվում է, որպեսզի արբանյակի միջոցով նկարահանում իրականացվի, սակայն տվյալ գաղափարի իրականացման մեխանիզմը բացայակում է: Ինչպե՞ս ենք այն իրականցնելու: Դուք առաջարկում եք համայնքների բյուջեն լրացնել պետական բյուջեի հաշվի՞ն: Եթե ինչ-որ մեկը 800 քառ մ հող ունի, այդ դեպքում ու՞մ ենք մենք փոխհատուցում վճարելու: Ինչպես տեսնում եք, տվյալ օրինագծում բավականին շատ են հարցերը, որոնք պատասխաններ չունեն», -ասաց Կարապետյանը: